Դոնբասում սկսվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակումը. Զելենսկի 19.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային
Դոնբասում սկսվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվան կենտրոնացրել է բանակի զգալի մասը:
«Այս ճակատամարտին Ռուսաստանը երկար է պատրաստվել»,- շեշտել է Ուկրաինայի ղեկավարն իր ուղերձում՝ վստահեցնելով, որ ուկրաինական բանակը կռվելու է մինչև վերջ՝ պաշտպանելու այն, ինչն ուկրաինական է:
Զելենսկին խոսել է նաև Եվրամիությանն անդամակցության մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատմության մեջ դա աննախադեպ հնարավորություն կդառնա երկրի վերականգնման և արդիականացման համար:
Ուկրաինայի նախագահը նաև պատմական է որակել Եվրամիությանն անդամակցելու կարևոր քայլերից մեկն իրագործելը: Նա տեղեկացրել է, որ Կիևը հանձնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենից և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելից ստացած ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար լրացված հարցաթերթիկը:
Իր ելույթում Վոլոդիմիր Զելենսկին կրկին հորդորել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրել պատժամիջոցներով: