Արցախին ուղղված դրամական միջոցների արդյունավետ ծախսման վերահսկողության մեխանիզմներ ենք սկսել ներդնել. Փաշինյան 13.04.2022 . Արցախ
Արցախին ուղղված դրամական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ վերահսկողության որոշակի մեխանիզմներ ենք սկսել ներդնել, բայց չեմ կարող ասել, որ դրանք ամբողջական են: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մեր բյուջեի նկատմամբ ինչ վերահսկողական մեխանիզմներ ունենք, կարծում եմ՝ Արցախում էլ պետք է լինեն համապատասխան վերահսկողական մեխանիզմներ, որ դա շահարկումների տեղիք չտա. այս պահին բավարար չափով չունենք, բայց աշխատում ենք Արցախի գործընկերների հետ»,- ասաց նա: