Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։
«Նախագահ ֆոն դեր Լեյենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։
Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է Եվրամիության խորհուրդը»,- ասել է Օլիվեր Վարհեյը։