ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում՝ արագացնելու Ուկրաինայի ջանքերը պաշտոնական անդամակցության հարցում. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի արագացնի Ուկրաինայի ջանքերը պաշտոնական անդամակցության հարցով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նրա խոսքով՝ ուկրաինացիներն, անկասկած, «պատկանում են մեր եվրոպական ընտանիքին»: Նա ընդգծել է, որ երեկ Կիեւում կարեւոր քայլ է արվել այդ ուղղությամբ: «Մենք հարցաթերթիկ ենք փոխանցել, որի հիման վրա կարծիք է ձեւավորվում, եւ ես հանձնարարական եմ տալիս՝ պատրաստ է արդյոք երկիրը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու, թե ոչ»:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակն արտասովոր է, այդ իսկ պատճառով այն ոչ սովորական քայլեր է պահանջում:
«Ուկրաինան կվերականգնվի, եւ մենք կաջակցենք նրան այդ հարցում, միաժամանակ բարեփոխումներ էլ տեղի կունենա: Այնպես որ դա երկիրը վերափոխելու եւ դեպի Եվրոպական Միություն տանող ճանապարհով ընթանալու արտասովոր միջոց է: Այդ ուղղությամբ կարեւոր քայլ ենք արել երեկ»,- ասել է նա: