Ախալցխայում քննարկեցին քաղաքների ինքնակառավարման համակարգի չեղարկման հնարավորությունը
Ինքնակառավարման հարցերով փորձագետները, ոչ կառավարական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Ախալցխայում խոսեցին քաղաքապետարանների չեղարկման հնարավորության հարցը: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 13-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում:
Հանդիպման ընթացքում հավաքված փորձագետները, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչները արտահայտվեցին քաղաքապետարանների պահպանման օգտին: Այս առումով բավական լավ փաստարկներ էին ներկայացնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հիմնավոր խոսում էին քաղաքների ինքնակառավարման համակարգի պահպանման օգտին:
Այս առումով, մարտի 29-ին, 121 հասարակական կազմակերպություն, ինչպես նաեւ համայնքային և մեդիա կազմակերպություններ հայտարարությունով դիմեցին Վրաստանի վարչապետին և խորհրդարանի նախագահին, որ նրանք թույլ չտան 7 ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակի չեզոքացումը:
«Հասարակությունը պետք է ուշադիր լինի ցանկացած բարեփոխման վերաբերյալ: Հասարակությունն պիտի հայտնի իր կարծիքը այս կամ այն բարեփոխման շուրջ: Հիմա փորձերի ժամանակը չէ: Պետք է մտածենք ապագայի մասին: Ցանկացած քաղաքապետ պետք է ընտրվի ժողովրդավարական երկրում»,-ասում է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն:
«Քաղաքապետարանների առանձնացումը ցույց տվեց իր արդյունքը: Ես կարող եմ դա ապացուցել փաստերով, որ 40-60 տոկոս ավելացել է քաղաքապետարանների սեփական եկամուտը: Նշեմ, որ սա վերաբերվում է ոչ միայն քաղաքներին և համայնքներին: Գյուղերում էլ ավելի շատ ծրագրեր է հնարավոր իրականացնել հիմա քան նախկինում: Մի բյուջեով անհնար է իրականացնել և որոշել բազում ծրագրեր:»,- ասում է ինքնակառավարման հարցերով փորձագետ Իրակլի Մելաշվիլին:
Վրաստանի կառավարությունը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները սկսեց 2013-2014 թվականներին: Նպատակը հետևյալն էր՝ ընդարձակել տեղական ինքնակառավարման համակարգի իրավասություններն ու լիազորություններն, ամրապնդել ֆինանսական անկախությունը: Որոշում կայացնելու ժամանակ ապահովվել բնակչության ներգրավվածությունը և դարձնել քաղաքները ապակենտրոն:
Հիշեցնենք, որ ներկա դրությամբ կառավարության ներկայացուցիչները քննարկում են կրկին 7 ինքնակառավարման քաղաքների կարգավիճակի վերացման եւ նրանց հետ շրջանի գյուղերի միավորման հնարավորությունը: Տվյալ 7 քաղաքների մեջ է մտնում նաեւ Ախալցխան: