Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին Թբիլիսիից հետ կանչելու մասին՝ պետության շահերի պաշտպանության հարցում արդյունքների բացակայության պատճառով։ Նման որոշում է կայացվել նաև Մարոկկոյում դեսպանի նկատմամբ։
«Կան նրանք, ովքեր բոլորի հետ միասին աշխատում են հանուն պետության պաշտպանության, որպեսզի Ուկրաինան կարողանա հասնել իր ապագային, մենք գնահատում ենք յուրաքանչյուր նման մարդու աշխատանքը։ Եվ կան այնպիսիք, ովքեր պարզապես վատնում են իրենց ժամանակը և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։
Հիշեցնենք, որ Զելենսկին հետ է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին մարտի 1-ին։ Կիևում այս որոշումը կապված էր ռուսական ներխուժման վերաբերյալ վրացական իշխանությունների դիրքորոշման հտ։ Բայց, ըստ մամուլի հրապարակումների, այս ամբողջ ընթացքում Իգոր Դոլգովը գտնվել է Թբիլիսիում։