ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ
![ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2022/03/պատգամավորները-ԵԽ-ում-կոչ-են-արել-միջոցներ-ձեռնարկել-Ադրբեջանի-սադրանքները.jpeg)
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ է հաղորդել Եվրոպական խորհրդարանում հայկական պատվիրակության հանդիպումների մասին:
«Շարունակելով Եվրոպական խորհրդարանում մեր հանդիպումները՝ այսօր քննարկումներ ունեցանք ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։
Քննարկումների առանցքում գտնվում էին Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։
Մեր գործընկերներին կոչ արեցինք կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ»,- գրել է Կոնջորյանը։