Եվրոպան ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բորել
![Եվրոպան ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բորել Եվրոպան ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բորել](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2022/03/Եվրոպան-ցանկանում-է-ճնշում-գործադրել-Ռուսաստանի-վրա-Բորել-1024x576.jpeg)
Եվրոպան չի ցանկանում ավելի մեծ հակամարտություն, բայց ցանկանում է ամբողջ ուժով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս վճարի իր արարքների համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ առանց սրելու լարվածությունը: Մենք չենք ցանկանում ավելի մեծ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք ամբողջ ուժով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա վճարի իր արարքների համար»,- ասել է Բորելը՝ խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության մասին: