Իրակլի Ղարիբաշվիլի. Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ

Իրակլի Ղարիբաշվիլի. Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ

Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով «ՆԱՏՕ-Վրաստան» զորավարժությունների շրջանակներում պատվավոր հյուրերի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ 2022 »:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս զորավարժությունները Վրաստանին ՆԱՏՕ-ի հզոր քաղաքական և գործնական աջակցության ևս մեկ հստակ հաստատում են։

«ՆԱՏՕ-Վրաստան 2022 զորավարժությունների բոլոր փուլերը՝ պլանավորումից մինչև գնահատման գործընթացը, մեր զինվորականներն իրականացնում են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր բանակի բարձր որակավորումն ու պրոֆեսիոնալիզմը, իսկ տվյալ դեպքում՝ նրա հրամանատարա-վերահսկման մակարդակը։ Սա մեր երկարաժամկետ և համակարգված պաշտպանական քաղաքականության արդյունքն է, որի նպատակն է ապահովել լավագույն պատրաստված, ժամանակակից, ուժեղ բանակը, որը կարող է արդյունավետորեն պաշտպանել մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը։ Հպարտությամբ ուզում եմ ասել, որ այսօր բանակն ավելի ուժեղ է և ավելի համատեղելի ՆԱՏՕ-ի հետ, քան երբևէ»,- ասել է վարչապետը։