Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է
![Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2022/03/Ադրբեջանական-կողմի-ուղիղ-միջամտության-հետևանքով-Արցախում-գազամատակարարումը-կրկին-դադարեցվել-է.jpeg)
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր` պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։
Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: