Իրակլի Ղարիբաշվիլի. Միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի

Իրակլի Ղարիբաշվիլի.  Միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի

«Ամբողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կարևոր է շարունակել հումանիտար օգնությունն Ուկրաինային։

«Ուզում եմ ևս մեկ անգամ պատասխանել Ուկրաինայում ռուսական ագրեսիային։ Մենք պետք է դա բոլորս միասին դատապարտենք, իսկ միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմը շուտափույթ ավարտվի։ Ավելացնեմ, որ ես միանում եմ համաշխարհային առաջնորդների կոչին, ուղղված իմ քաղաքացիներին և ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը շատ թանկ է ինձ, բոլորիս համար։

Մենք հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն ուղարկեցինք Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին աջակցությունն աննախադեպ էր։ Մենք պետք է շարունակենք այս մարդասիրական գործընթացը, մարդասիրական օգնությունը և դրանով արտահայտենք մեր համերաշխությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։