Արմեն Ամիրշադյան. Պատրաստվում եմ առաջիկա Եվրոպայի առաջնության մրցույթին
Mediaanalytic.orgի հարցազրույցը ծնունդով Ախալքալաքցի ձեռնամարտի հաջողակ մարզիկ Արմեն Ամիրշադյանի հետ:
Պարոն Ամիրշադյան, դուք ակտիվ զբաղված եք սպորտով: Մի փոքր պատմեք թե ինչպե՞ս կսվեց ամեն ինչ:
Դեռ մանուկ հասակից ինձ շատ էր հետաքրքրում սպորտը: Հայրս՝ Աշոտ Ամիրշադյանը տեսնելով իմ սերը սպորտի հանդեպ, միշտ կողքիս է եղել աջակցելով, խորհուրդներով ու իր խստությամբ: Նա միշտ ասում էր. «Պարապի տղես, ժամանակը քո վրա ծախսի»: Ես էլ պարապում եւ հաջողություններ էի գրանցում: Ախալքալաքում հաճախ էին մրցույթներ լինում բազկամարտի: Ահա այսպես իմ մոտ առաջացավ սերը եւ հետաքրքրություն սպորտի նկատմամբ:
Ո՞րն էր ձեր առաջին հաջողությունը սպորտում:
Քանի, որ նոր էս մտնում սպորտ առաջի քայլերդ վստահ չես իրականացնում: Իմ առաջին հաջողությունները, որը գրանցել եմ, դրանք եղել են Ախալքալաք քաղաքում, Վալերի Ստելմասովի գլխավորությամբ, ով եւ կազմակերպիչն էր տվյալ մրցույթների: Այդ ժամանակ էր, որ Ախալքալաքի բազկամարտի բաց առաջնությունում գրավեցի առաջին տեղը եւ դարձա չեմպիոն: Այդ հաղթանակն էր, որ չէի սպասում եւ այն բերեց ինձ դեպի սպորտ, ուր գրանցեցի հաջորդ հաղթանակներս:
Ի՞նչ մրցույթների եք մասնակցել նախկինում եւ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:
Ինչպես նշեցի՝ ոգեւորությունս մեծ էր ու անգնահատելի: Հաղթանակներիս շարունակությունը եղավ Հայաստանը:Սկսեցի մարզումներ անել ՀՀ ֆեդերացիայի հետ համատեղ: Մարզումներում այստեղ եւս զգացի հաջողություն: Մասնակցեցի բազմաթիվ մրցաշարերի՝ Վանաձորի բաց առաջնության, Արմավիրի, Շիրակի մարզի մրցույթներին, Աշոտ Սարգսյանի 70 ամյակին նվիրված մրցույթին: Մասնավորապես համաուսանողական խաղերին դարձել եմ չեմպիոն 90կգ. քաշային կարգում: Պոլիտեխնիկի մրցույթների երեք տարիների բացարձակ չեմպիոն եմ եղել: Այժմ պատրաստվում եմ առաջիկա Եվրոպայի առաջնության մրցույթին:
Բավական մեծ սեր ունեք դեպի սպորտը: Այսպիսով ինչպե՞ս կարող եք նկարագրել, թե ի՞նչ է անձամբ ձեզ համար սպորտը:
Սպորտը իմ կյանքում մեծ դեր է խաղում: Սպորտը , դա առողջություն է ու առաջընթաց դրսեւորելու հնարավորություն: