«Օրենքի սահմաններում միջոցներ կձեռնարկենք» — «Ալտ Ինֆո»

Ախալցխայում «Ալտ Ինֆո» Պահպանողական կուսակցության գրասենյակի պատերի վրայից վիրավորական գրությունները հանվել են։
Արդյոք կուսակցությունը պատրաստվու՞մ է այս հարցով դիմել իրավապահ մարմիններին։ Պահպանողական շարժումից մեր հարցին չպատասխանեցին և ասացին, որ իրենք առաջիկայում հայտարարություն կհրապարակեն։
«Առաջիկայում մենք տեղեկատվություն կտարածենք։ Մենք միջոցներ կձեռնարկենք, այդ թվում՝ օրինական։ Միջոցներ կձեռնարկենք, իհարկե օրենքի շրջանակներում»,- մեզ հետ զրույցում ասաց Գիորգի Կարդավան։
Չեն կարող ասել ինչ միջոցների մասին է խոսքը, քանզի Գիորգի Կարդավան չցանկացավ շարունակել եւ անջատել է հեռախոսը։
Ներքին գործերի նախարարությունից արդեն երրորդ օրն է՝ փորձում ենք պարզաբանում ստանալ, սակայն քննչական մարմնում մեզ ասում են, որ «հարցով կհետաքրքրվեն»։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին նորաստեղծ «Ալտ-ինֆո» Պահպանողական կուսակցության գրասենյակի պատերի վրա վիրավորական գրություններ էին հայտնվել կապված Ուկրաիանական պատերազմի հետ։