Alt-Info կուսակցության գրասենյակն այսօր Ախալցխայում
Հավանաբար այս գիշեր հարձակում է տեղի ունեցել «Պահպանողական շարժում» կուսակցության գրասենյակի վրա։
Մեր խմբագրությունը փորձել է պարզել, թե ինչ են պատրաստվում անել «Պահպանողական շարժման» Ախալցխայի գրասենյակի ներկայացուցիչները, սակայն Ախալցխայի կուսակցության ղեկավար Սիմոն Եգիաշվիլին մեզ ասում է, որ իրենք չեն համագործակցում լրատվամիջոցների հետ։
Արդյո՞ք այս գործով հետաքննություն է սկսվել և ի՞նչ հոդվածով, մեր խմբագրությունը տեղեկություններ է սպասում ՆԳՆ-ից։
Հավանաբար կատարվածը կապ ունի Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ, հաշվի առնելով այն փաստը, որ Պահպանողական կուսակցությունը Վրաստանում համարվում է պրոռուսական ուժ։