Նալբանդյան․ Առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղիղ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է

Առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղիղ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է,ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարի խոսքով տարածաշրջան կատարած իրենց այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են ԼՂՀ ղեկավարության հետ։ «Լեռնային Ղարաբաղը իսկապես ներգրավված է բանակցային գործընթացում, բայց այս փուլում ոչ լիարժեք ձեւաչափով, այսինքն ադրբեջանականի կողմի հետ ղարաբաղյան կողմի ուղիղ բանակցություններ չկան՝ Ադրբեջանի դժկամության պատճառով»,- պարզաբանել է Նալբանդյանը

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հակամարտության կարգավորումն անհնար է։ Դա հոյակապ հասկանում են ու այդ մասին խոսում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը պարզապես ձեւանում է, թե չի հասկանում, գլուխը թաքցնելով ավազի մեջ, չնայած բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք քննարկվում են վերջին տարիներին, ամրագրված է ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը հակամարտության համընդգրկուն կարգավորման մասին համաձայնագրի մշակմանը»,- ասել է նախարարը։

Աղբյուր՝ news.am