Բարոն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Բարոն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը


Հանդիպել են Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարները: Ժան-Նոել Բարոն և Հաքան Ֆիդանը, ի թիվս համաշխարհային զարգացումների, քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: 

Դիվանագետներն ընդգծել են՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված կլինի երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա: Դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, ներառականությանը և գործակցությանը: 

Նախարարներն անդրադարձել են նաև Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին։ Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին զարգացումների առնչությամբ: