Ախալցխայի ատամնաբուժական կլինիկայում կին է մահացել

Ախալցխայի ատամնաբուժական կլինիկայում  կին է մահացել


Այսօր՝ փետրվարի 12-ին, Ախալցխայի Թամարաշվիլի փողոցում գտնվող ատամնաբուժական կլինիկայում մահացել է  մոտ 60 տարեկան մի կին ։

 Կնոջ վատ է զգացել կլինիկա ժամանելուց մի քանի րոպե անց՝ մինչ ատամնաբուժական ծառայություններ ստանալը։ Շտապ բուժօգնության խումբը հիվանդին հայտնաբերել է արդեն մահացած։

Ինչպես նշել են բժիշկները, հնարավոր է մահվան  պատճառ է հանդիսացել անևրիզմի պատռվելը, որը կարող էր պատահել  ցանկացած վայրում։

 Մահացածը տեղափոխվել է դիահերձարան։

Հետաքննությունը հարուցվել է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։