Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է գնահատել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է գնահատել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է գնահատել և Ռուսաստանին կոչ է արել բանակցել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Այս շաբաթվա սկզբին մեր պաշտպանության ղեկավարներն ինձ տեղեկացրին Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին։ Պատկերն ավելի ու ավելի անհանգստացնող է դառնում։ Ես շարունակում եմ Ռուսաստանին կոչ անել բանակցել և խուսափել անխոհեմ ու աղետալի ներխուժումից»,- ասել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան, որն ընդգրկում է նաեւ Ուկրաինան։ Նա հեռախոսով բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ռուսական ներխուժման մտավախությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի շարք պահանջներ է ներկայացրել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին այսպես կոչված «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպայում ամերիկյան զորքերի և սպառազինությունների կրճատմանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի արևելք հետագա ընդլայնման ծրագրի մերժմանը։