Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր ագրեսիայի պատճառով Ուկրաինայում իրավիճակն անկանխատեսելի է և կարող է վատթարանալ։ Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Այս կապակցությամբ Ամերիկայի քաղաքացիներին կրկին խորհուրդ է տրվում լքել երկիրը։

«Ուկրաինայում անվտանգության իրադրությունը մնում է անկանխատեսելի՝ Ռուսաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն հիմա հեռանալու մասին՝ օգտագործելով առևտրային կամ այլ մասնավոր մեքենաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Ուկրաինան, տրամադրվում է տեղեկատվություն, թե ինչպես դա անել ավելի հեշտ՝ տարանցիկ երկրներում առկա «covid» սահմանափակումների պատճառով։

Հունվարի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը թույլտվություն է տվել ԱՄՆ կառավարության աշխատակիցների կամավոր հեռանալու համար և կարգադրել նրանց ընտանիքի անդամներին լքել Կիևում գտնվող դեսպանատունը։ Ուկրաինային նշանակվել է ճանապարհորդության համար վտանգավորության 4-րդ աստիճան։

Ուկրաինայում գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինն ասել է, որ շատ դիվանագետներ չեն լքել Ուկրաինան։