ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը:

Հիշեցնենք՝ Վահե Ղազարյանն ու Գնել Սանոսյանը երեկ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։