Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։
Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Լատվիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։
Հայաստանն արժևորում է Լատվիայի պատրաստակամությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակցությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: