ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Վրաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ է արել մտածել, թե ինչ հարաբերություններ են նրանք ցանկանում ունենալ եվրատլանտյան հանրության հետ, և չշարժվել ավտորիտար առաջնորդների ուղիով:
«Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել հանձնառությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին՝ հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղարկելով հակաժողովրդավարական օրենքները և շարունակելով ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները»,- հավելել է Մեթյու Միլլերը:
Նա կոչ է արել այս տարվա ընթացքում հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից՝ չբացառելով, որ հակառակ դեպքում հետևանքներ կլինեն: