Ալեն Սիմոնյանն ու Մարեկ Բենդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: