Նախարար Պապոյանի՝ Լիտվա այցի ընթացքում քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս
Վալայնիսի հետ։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։
 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
 
Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
 
Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռնի ամրապնդելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում։