Պուտինը և Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնում են Կրեմլից։
 
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինը պետական ​​այցով կլինի Ադրբեջանում օգոստոսի 18-19-ը։
 
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
 
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», – ասված է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ։