Ալիևն ու Ավստրալիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջի հավատարմագրերը։ Կողմերը քննարկել են երկրների միջև առկա գործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:
 
Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: Դեսպանը հայտարարել է, որ Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։ 
 
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն շարունակելու է խթանել խաղաղության օրակարգը: Նա կարծիք է հայտնել, թե տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել։