Վաշինգտոնում կայացած «Կրթություն ԱՄՆ» ցուցադրությանը մասնակցել է ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության առավելությունները
Հուլիսի 31-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության Կրթության և մշակույթի բյուրոյի կողմից կազմակերպված «Կրթություն ԱՄՆ» գլոբալ ցուցադրությունը, որին մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության առավելությունները և կրթական հաստատությունների կողմից արտասահմանյան ուսանողների համար կազմակերպվող ծրագրերը, որոշ բուհերի հետ նախանշելով հետագա համագործակցության հնարավորությունները։
Ցուցադրությանը մասնակցած ավելի քան 70 երկրներ և ԱՄՆ 300-ից ավելի բուհերի ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել քննարկել համագործակցության ուղղությունները և փորձի փոխանակման հեռանկարները։