Զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա
		08.07.2024 . Միջազգային


Երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների՝ արձակելով տարբեր տեսակի 40 հրթիռ։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ, որից 9-ը՝ Կիևում, մոտ 50-ը վիրավորվել է։

Հրթիռակոծության հետևանքով մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ և Ուկրաինայի ամենամեծ մանկական կլինիկան՝ «Օխմատդիտ» (մոր և մանկական խնամք) ազգային մանկական մասնագիտացված հիվանդանոցը, ինչի հետևանքով քիմիաթերապիայից հետո քաղցկեղով հիվանդ երեխաները բուժումը ստացել են փողոցում:

Հաղորդվում է, որ պայթյուններ են որոտացել Կիևի ութ շրջանում, որտեղ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ռուսաստանի ՊՆ-ը հերքել է ուկրաինական քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծության մասին տեղեկությունները և հայտարարել է, որ ռուս զինվորականները հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և Զինված ուժերի ավիացիոն բազաներին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին