Բայդենը չի պատրաստվում դուրս գալ ընտրապայքարից
		29.06.2024 . Տարածաշրջան


Երեկ տեղի ունեցած Թրամփ-Բայդեն բանավեճի ֆոնին հնչած հայտարարություններից հետո, որ նոյեմբերին նախատաեսված ընտրությանն ընդառաջ ներկայիս նախագահ Ջո Բայդենի թեկնածությունը պետք է վերանայվի, քանի որ վերջինս այլևս ի վիճակի չէ կառավարել ԱՄՆ-ը, Սպիտակ տան ղեկավարը չի պատրաստվում դուրս գալ ընտրապայքարից:

«Ես գիտեմ, որ երիտասարդ չեմ, այնքան սահուն չեմ խոսում ու բանավեճեր էլ այնքան լավ չեմ անցկացնում, ինչպես նախկինում, բայց ես գիտեմ՝ ինչպես ճիշտն ասել»,- դիմել է Բայդենը կողմնակիցներին և խոստացել հաղթել նախագահի ընտրությունում:

Նա հավելել է, որ եթե վստահ չլիներ իր ուժերի վրա, չէր առաջադրվի:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նա Միացյալ Նահանգների համար «իրական սպառնալիք» է անվանել:

Հիշեցնենք, որ բանավեճից հետո CNN-ը հարցում է անցկացրել, որի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 67 տոկոսը կարծիք է հայտնել, որ բանավեճում հաղթել է Դոնալդ Թրամփը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին