Բահրեյնը և Իրանը մտադիր են կարգավորել հարաբերությունները 24.06.2024 . Միջազգային
Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ալ Զայանին և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, որոնք ընդհատվել են 2016 թվականին։
2016 թվականի հունվարին Իրանի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Էր Ռիադը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ: Մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, հետևել էին Սաուդյան Արաբիայի օրինակին: 2023 թվականի մարտի 10-ին հայտարարվել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու և դեսպանատները վերաբացելու վերաբերյալ։ Իսկ մարտի 14-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը բոլոր հարևանների, այդ թվում՝ Բահրեյնի հետ։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։