Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ՝ բոլոր պարտավորություններով․ Տասմագամբետով
		21.06.2024 . Միջազգային


ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, երկիրը մնում է կազմակերպության անդամ՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
 
«Հայաստանը եղել է և շարունակում է լինել մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ կազմակերպությանը անդամակցության հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում։
 
Տասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «կպարզաբանի իրավիճակը» ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ և որոշում կկայացնի՝ լինել կազմակերպության կազմում, թե ոչ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին