Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի տարածքի նավթի պահեստների վրա 20.06.2024 . Միջազգային
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ հինգշաբթի գիշերը Ռուսաստանի յոթ շրջանում որսացել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք, որոնցից վեցը՝ Ադիգեայի, իսկ երեքը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում։
Ադիգեայում և Տամբովի մարզում հարձակման են ենթարկվել նավթավերամշակման գործարանները, նավթի պահեստը, այնտեղ հրդեհներ են բռնկվել։ Կուբանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքն ամբողջությամբ ավերել է բնակելի շենքը։
Անօդաչու սարքի հարվածի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել նաև Պլատոնովսկի նավթային պահեստում, որից հետո հրդեհ է բռնկվել՝ հայտնել է Տամբովի մարզի նահանգապետը և հավելել, որ տուժածներ չկան։