Պուտինը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 18.06.2024 . Միջազգային
Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Կարգադրության համաձայն՝ Ռուսաստանի ԱԳՆ-ին թույլատրվում է պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրա նախագծում մտցնել փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում:
Նշվում է, որ պայմանագիրը կստորագրվի բարձր մակարդակով։