Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի 14.06.2024 . Միջազգային
Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իտալական Sky TG24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Դրանց մեջ այլ բան չկա, քան վերջնագրերը, որոնք եղել են նաև նախկինում»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Մոսկվայի առաջարկի ընդունումը կնշանակի տարածքային զիջումներ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը հավասար է հակամարտության սառեցմանը, սակայն հակամարտության սառեցում չի լինի։