Մալավիի նախագահը հաստատել է փոխնախագահ Չիլիմայի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու հանգամանքը
		11.06.2024 . Միջազգային


Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան երկրի բնակչությանն ուղղված ուղերձում հաստատել է, որ փոխնախագահ Սաուլոս Չիլիման զոհվել է ավիավթարի հետևանքով։

«Փրկարարներ հայտնաբերել են ինքնաթիռը, որն ամբողջությամբ ավերված է եղել վթարի հետևանքով։ Փոխնախագահն ու ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են»,- տեղեկացրել է Չակվերան։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ փոխնախագահի ինքնաթիռը Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին և ուղևորվելիս է եղել Մզուզու քաղաք: Ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ փոխնախագահը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին