Առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 2,8 անգամ
Օտարերկրյա ուղղակի ներդրումները վրացական տնտեսությունում 2024 թվականի հունվար-մարտին կազմել են 201,4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 566,4 մլն դոլարի դիմաց՝ կրճատվելով 2,8 անգամ, հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ կրճատումը կապված է օտարերկրյա ուղղակի ներդրումների բոլոր երեք բաղադրիչների գծով ստացվելիք գումարների նվազման հետ՝ բաժնետիրական կապիտալ ՝ 4,5 անգամ՝ մինչև 75,9 մլն դոլար, վերաներդրումներ՝ 2,1 անգամ՝ մինչև 92,5 մլն դոլար, պարտքային պարտավորություններ՝ 7,8 տոկոսով՝ մինչև 32,9 մլն դոլար:
Առաջին եռամսյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջատարներն են՝ Թուրքիան՝ 42,4 մլն դոլար (անկումը՝ 10,2%), Չեխիան՝ 41,5 մլն դոլար (մեկ տարի առաջ այն չի իրականացվել), ԱՄՆ-ը՝ 33,7 մլն դոլար (38,4%-ով նվազում), Նիդերլանդները՝ 32,3 մլն դոլար (7,4 անգամ նվազում), Մարշալյան կղզիները՝ 22,3 մլն դոլար (4,2%-ով անկում)։ Ճապոնիային բաժին է ընկել 19,3 մլն դոլար (3,3 անգամ անկում), Չինաստանին՝ 13,9 մլն դոլար (նվազումը՝ 30,2%), Ադրբեջանին՝ 12,7 մլն դոլար, Մալթային՝ 11,7 մլն դոլար, Դանիային՝ 10,2 մլն դոլար: Ներդրող մյուս երկրների վիճակագրական տվյալները վկայում են առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների 38,6 մլն դոլարի արտահոսքի մասին։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին