Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, շարունակում է բնակչության հետ հանդիպումները։
Այս անգամ հանդիպումներ են անցկացվել Լելովանի, Ամխերի, Գախարեթի, Սամղուրի և Ղորձե գյուղերում։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև մունիցիպալիտետում ընթացող նախագծերն ու ծրագրերը։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները բնակիչների հետ միասին քննարկել են 2027 թվականին իրականացվելիք նախագծերը և նախանշել հետագա առաջնահերթությունները։
Բնակչության հետ հանդիպումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։