[ad_1]

Պենտագոնն ամերիկյան օգնության նոր փաթեթից սպառազինության մի մասն արդեն փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերին և առավելագույն ջանքեր է գործադրում, որ մնացած սպառազինությունը հնարավորինս արագ հայտնվի ռազմաճակատում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին:

«Պաշտպանական օգնության առաջին փաթեթից մի քանիսը հայտնվել է ռազմի դաշտում նախագահի ստորագրման օրը»,- նշել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Նա հայտարարել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի ասի, թե ինչ օգնություն է արդեն հայտնվել ռազմաճակատում, սակայն առաքման արագ ժամկետները պայմանավորված են նրանով, որ սպառազինության մի մասը նախապես տեղակայված է եղել Եվրոպայում:

Քիրբիի խոսքով՝ Պենտագոնն ամեն ինչ անում է, որ հնարավորինս շուտ սկսի 400 մլն դոլարի նոր փաթեթից զենքի մատակարարումը: «Դա բավականին լուրջ փաթեթ է։ Միայն դրանում առկա համակարգերի բազմազանությունը բավական տպավորիչ է. այդ ամենը ուկրաինական ուժերին պետք կգա ռուս գրոհայիններին Դոնբասից, այժմ նաև Խարկովից հետ մղելու հարցում»,- նշել է Քիրբին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

[ad_2]