Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին` Մոսկվայում։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին»,- հիշեցրել է Ուշակովը և հավելել, որ Հոբելյանական գագաթնաժողովը ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշել են անցկացնել Մոսկվայում։
Միջոցառումը, նշել Է ՌԴ նախագահի օգնականը, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Երևանն այս տարի նախագահում Է ԵԱՏՄ-ում: