Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 45-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հասել է 45-ի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»,- գրել է նա: