ՌԴ հակաօդային պաշտպանությունը երկրի չորս մարզում 12 ԱԹՍ է խոցել
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ու միջոցները երկրի չորս մարզում 12 ԱԹՍ են խոցել և ոչնչացրել, այդ թվում՝ հնգական՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, մեկական՝ Վորոնեժում և Սարատովում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիևի ռեժիմը» փորձեր է ձեռնարկել ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ՝ ԱԹՍ-ների միջոցով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 22-ին մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» եկած քաղաքացիների վրա:
Շինությունում մի քանի պայթյուն էր որոտացել, ապա հրդեհ էր բռնկվել:
ՌԴ ՔԿ-ի տվյալով՝ ահաբեկչությանը զոհ է դարձել ավելի քան 60 մարդ: