Ախալցխայի Արմաթ ինժեներական լաբորատորիայում բացվեց վրացական խմբակ

Ախալցխայի Արմաթ ինժեներական լաբորատորիայում բացվեց վրացական խմբակ։ Այն ներկայումս փոքրաթիվ է, սակայն խմբավարի խոսքերով դասընթացներին մասնակցել ցանկացողները շատ են եւ մոտ ապագայում խմբակը կընդլայնվի։
Խմբավար Մանուշակ Նահապետյանի խոսքերով Ախալցխայում բացված Արմաթ ինժեներական լաբորատորիան հնարավորություն է տալիս հայ եւ վրաց երիտասարդներին մոտիկից ծանոթանալու ծրագրավորմանը, 3D մոդելավորմանը եւ ռոբոտաշինությանը, ինչը չափազանց կարեւոր է ժամանակակից աշխարհում։
Ախալցխայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան 4-րդն է Ջավախքում: Այն բացվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին:
Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ: