Դեկտեմբերի 29-ի հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել 39-ի. Զելենսկի

Դեկտեմբերի 29-ի հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել 39-ի. Զելենսկի



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 29-ին երկրի գրեթե ամբողջ տարածքի զանգվածային հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել 39-ի, վիրավորներինը՝ 159-ի:
Երկրի բնակելի տարածքների ուղղությամբ 150-ից ավելի հրթիռ է արձակվել:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տուժել են շուրջ 120 քաղաքներ և գյուղեր, քաղաքացիական հարյուրավոր օբյեկտներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: