Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հորիզոններ է բացում Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման համար. Աբդոլլահիան

Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հորիզոններ է բացում Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման համար. Աբդոլլահիան



Իրանի և ԵԱՏՄ միջև համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ է բացում Թեհրանի ու Երևանի միջև գործնական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Հայաստան կատարած իմ այցի ընթացքում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկել ենք տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները: Այս համատեքստում երեկ երեկոյան ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում քննարկվել է ներկայում գոյություն ունեցող վեճերի լուծման հնարավորությունը` 3+3 տարածաշրջանային մեխանիզմի շրջանակում: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը, կայունությունը, հանգստությունն ու զարգացումը Կովկասում հնարավոր կլինեն` շնորհիվ այդ գործընթացին տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ու հարևանների մասնակցության»,- գրել է նա: