Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի


Ադրբեջանում նախագահի արտահերթ նախագահական ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ևս 8 թեկնածու, հայտնել է այդ երկրի ԿԸՀ-ն։ Հանձնաժողովի քարտուղար Արիֆա Մուրադովան նշել է, որ բոլոր առաջադրումները հաստատվել են: Նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվը հասել է 15-ի: Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 7-ին։
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ընտրությունները՝ պնդելով, որ դրանց արդյունքները արդեն որոշված են: Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվը մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ ունի։

Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: