Էստոնիան պատրաստ է Կիևին հանձնել զորահավաքային տարիքի ուկրաինացիներին. Լյաենեմետս

Էստոնիան պատրաստ է Կիևին հանձնել զորահավաքային տարիքի ուկրաինացիներին. Լյաենեմետս



Էստոնիան պատրաստ է Կիևին հանձնել զորահավաքային տարիքի ուկրաինացիներին և Ուկրաինայի հետ համապատասխան համաձայնագիր կնքելու առաջարկ կներկայացնի։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմետսը ERR պարբերականի հետ հարցազրույցում։
«Եթե դա պետք է Ուկրաինային, Էստոնիան կարող է զբաղվել այդ մարդկանց որոնմամբ և նրանց Ուկրաինային հանձնելով։ Ընդհանուր առմամբ, մենք գիտենք, թե որտեղ են այդ մարդիկ, ինչով են զբաղվում։ Նրանց մեծ մասն աշխատում է, բնակության վայր ունի Էստոնիայում»,- հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ քանի դեռ ուկրաինական կողմից պաշտոնական հարցում չի եղել, Էստոնիան առաջիկա օրերին գրավոր առաջարկ կներկայացնի Ուկրաինայի հետ փախուստի դիմած տղամարդկանց արտահանձնման մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ: