Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով

Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով



Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում են Ազնավուր հիմնադրամից:

Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։