Նինոծմինդայում Ամանորին ծրագրված է ծախսել 49000 լարի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նախատեսում է 49 հազար լարի ծախսել 2024 թվականի հանդիպման համար քաղաքի փողոցները և գլխավոր տոնածառը զարդարելու համար, այս մասին տեղեկությունը տարածված է Պետական գնումների գործակալության կայքում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է ձեռք բերել 10 հատ 2,5 մետրանոց լուսադիոդային կոնստրուկցիաներ, 15 հատ 10 մետրանոց կախովի ամանորյա ծաղիկներ, տոնածառի զարդեր և այլ պարագաներ։
Մրցույթին մասնակցել է միայն մեկ թեկնածու՝ գործարար Արարատ Արզումանյանը, ով քաղաքապետարանի աշխատանքի համար առաջարկել է 49 հազար լարի։
Այս փուլում ընթանում է ընտրության գնահատման գործընթացը։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 24-ը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Նինոծմինդայի քաղաքապետարանը մոտ 14000 լարի է ծախսել աքսեսուարների ու լուսատուների վրա։