Կանենք հնարավորը՝ պատանդներին վերադարձնելու համար. ՑԱՀԱԼ

Կանենք հնարավորը՝ պատանդներին վերադարձնելու համար. ՑԱՀԱԼ


Գազայի հատվածում ակտիվ մարտերը շարունակվում են, ՑԱՀԱԼ-ն ընդլայնում է ցամաքային գործողությունը: Իսրայելական կողմը գործողություններ է իրականացնում նաև հարավում, ուր ավելի վաղ մեկ միլիոնից ավելի մարդ էր տեղափոխվել՝ համեմատաբար անվտանգ պայմաններում լինելու համար: Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակիչներին Իսրայելի բանակը կոչ է արել տարհանվել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի շրջակա տարածքներ, որոնք, սակայն, ևս հրթիռակոծվում են:
ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի բանակը հարվածել է Գազայի Գերագույն դատարանի և արդարադատության նախարարության շենքերին, ՑԱՀԱԼ-ը թիրախավորում է նաև հիվանդանոցներ, դպրոցներ, քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր:
Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 15.800 մարդ, վիրավորվել` 42.000-ը: Զոհվել են նաև Գազայի հատվածում պահվող գերիներ: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին: ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են նաև զինվորականների շրջանում զոհերի մասին:
Ժամանակավոր հրադադարը խախտելու համար ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին՝ նշելով՝ պատրաստ են կրկին վերադառնալ զինադադարի ռեժիմին, եթե Իսրայելը վերջ տա խաղաղ բնակիչների դեմ ագրեսիային: Իսրայելն էլ մեղադրում է ՀԱՄԱՍ-ին, հայտարարում՝ կանեն հնարավորը՝ վերադարձնելու գերիներին:
ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածում 137 գերի է մնում:
Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին, թիրախում է հայտնվել Թել Ավիվը, փոխադարձ հարվածների մասին են հայտնում նաև իսրայելական և սիրիական կողմերը:
ՑԱՀԱԼ-ը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին, որտեղ ևս կան զոհեր:

Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: