«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

Վրաստանի բոլոր շրջաններում «Դու Եվրամիությունում ես» արշավի շրջանակներում Եվրամիության դրոշի համար խորհրդանշական կերպով աստղեր են կարվում, մեկ աստղ կարվել է նաեւ Ախալցխայում։
Ակտիվիստները հավաք են անցկացրել, որին մասնակցել են քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ։
Հանդիպումը տեղի է ունեցել ժողովրդավարական փոխգործակցության կենտրոնում, որտեղ խոսվել է Վրաստանի եվրաինտեգրման կարևորության մասին։
Քաղաքացիական ակտիվիստներն նշում են, որ իրենք արդեն այցելել են 17 շրջան։
Քարոզարշավի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում ։